Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Информация к размышлению!

Информация к размышлению!
22.07.2023 | 20:50

Իրանի վրա, որպես Հայաստանի «փրկիչ» խաղադրույք կատարող տիկնայք ու պարոնայք, որպես խորհրդածության նյութ, հիշեցնեմ հետևյալ պատմական փաստը. 1828 թ, Թուրքմենչայի պայմանագրի կնքման ժամանակ. Ռուսական կայսրության առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը հետևյալն էր. «Պարսկաստանը հրաժարվում է Անգլիայի ցանկացած աջակցությունից ու միջամտությունից»:

Նման համաձայնություն ձեռք բերելու համար, ռուսները գնացին փոխզիջման ՝ 15 միլիոնով պակասեցրին շահից պահանջվող կոնտրիբուցիան:

Էլ չասած այն մասին, որ 2-րդ Համաշխարհայինի ժամանակ Ստալինը 50 դիվիզիա մտցրեց Պարսկաստան:

ՈՒ երբ գերմանացիներն արդեն Մոզդոկի տակ էին, արգելեց Չերչիլի առաջարկած օգնությունը:

Այժմ էլ Իրանի տարածքային ամբողջականության երաշխավորը Մեծ Բրիտանիան է…

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ



Դիտվել է՝ 5267

Մեկնաբանություններ